Ռուսական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի ԱԹՍ-ներ

Ռուսական օդատիեզերական պաշտպանության ընկերություններից մեկը МАКС-2021 ցուցադրությանը կներկայացնի «Վոլկ -18» անվանումը ստացած ժամանակակից թռչող սարքը: Այն նախատեսված է մինի թռչող սարքերի հայտնաբերման և ոչնչացման համար: Այս մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը:
«Վոլկ -18»-ը հնարավորություն ունի ավտոմատացված կերպով հայտնաբերել, ապա ոչնչացնել կամ խոցել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը:
Նման սարքի մշակման արդյունավետությունը ընկերությունը բացատրել է սրանով, որ այժմ մինի անօդաչու սարքերը լուրջ վտանգ են ներկայացնում և դրանք լայնորեն կիրառվել են Սիրիայում:
«Վոլկ 18»-ը առաջին անգամ ներկայացվել է 2019թվականին «Армия» ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ:
Իսկ МАКС-2021 ցուցադրությունը կանցկացվի հուլիսի 20-25-ը Ժուկովսկում:
Կարծիքներ