ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել։

Ըստ այդմ՝

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-108-Ո-342 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե ՍԵՓԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:  

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-108-Ո-343 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում