Թալիբները չեն պատրաստվում փակել Աֆղանստանի դեսպանատները

Արմատական «Թալիբան» շարժումը չի ծրագրում փակել արտերկրում գործող Աֆղանստանի դեսպանատները։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակից Թալիբանի խոսնակ Մոհամմադ Սոհեյլ Շահինը, որը նշանակվել է ՄԱԿ-ում Աֆղանստանի թալիբների դեսպանի պաշտոնում։
«Մենք չենք պատրաստվում փակել դեսպանատները: Բայց որպես կառավարություն, իհարկե, որոշ դիվանագետների կտեղափոխենք մի դեսպանատնից մյուսը կամ կտեղափոխենք Քաբուլի ԱԳՆ: Դա նորմալ է»,- ասել է Շահինը:
Նա նշել է, որ աֆղան դիվանագետները թույլտվություն են ստացել շարունակել աշխատանքը՝ պայմանով, որ նրանք ծառայեն Աֆղանստանի ժողովրդին և նրա նոր կառավարությանը։
Թալիբան շարժման ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել Աֆղանստանի առաքելությունների անձնակազմին շարունակել իրենց աշխատանքը սովորականի պես, թեև մի շարք աֆղանական դիվանագիտական առաքելություններ արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում Թալիբանի իշխանություններին։ Իր հերթին Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանատունը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ առայժմ մեկնաբանություններ չի տալիս Թալիբանի ժամանակավոր կառավարության կազմի վերաբերյալ։
Կարծիքներ