Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ որտեղից որ եկելա․ Ալեքսանյան

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ որտեղից որ եկելա․ Ալեքսանյան

«Էս ալբանական ու Հայր մերը չիմացող երևույթի զավակի «ախռանիկը» որոշել է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ պաշտպանն է ու ջատագովը, Հայ առաքելական եկեղեցու սուրբ ջուրը «դաբլ» օրհնողն է»: 

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի թիկնապահին, որը լրագրողի է հարվածել ու հայհոյել: 

«Չգիտես խի, չի տարել մի հատ աղոթագիրք դեմ արել էս դաշինքի առաջնորդին, ասի՝ ան,

Հայր մերը սովորի, այլ որոշելա, որ ինքը պետքա լրագրող ծեծի, որ ինքը լրագրող ծեծող տղայա: Գլուխը պատովա տվել ու գլուխը պատին են տվել բոլոր նրանք, ովքեր քաջալերել են նրան»,- ասաց Ալեքսանյանը ապա դիմելով ընդդիմությանը հարցրեց՝ էլի ինչ-որ տեղից հոտ ե՞ք առլ, sms ե՞ք ստացել. 

«Թե լավա, ինչ-որ բան ստացվումա, մտածում եք էլի իշխանության եք գալու, էլի լրագրող ծեծելու վախտերնա եկել, մարդկանց զուգարաններում սպանելու ժամանակներն են եկել: Շատ սխալվում եք, չի եկել էդ ժամանակները, բայց եթե համը շատ հանեք, ձեր դաշինքի առաջնորդին՝ էն առյուծի վրա որ նկար ունի, էդ առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ որտեղից որ եկելա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում