Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը

Մարտի 29-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը: Միջոցառմանը մասկանցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Ներկայացման թեման Սուրբ Հարության` Զատիկի տոնն է եղել: Կենտրոնի սաները բեմադրել էին Աստվածաշնչից մի հատված, որի ընթացքում պատմում էին Հիսուս Քրիստոսի հարության մասին: Ներկայացումից հետո սաները հանդես են եկել նաև պարային հանարներով: Շահառուներից Ալիկը, որը 43 տարեկան է, Աննա Հակոբյանին է նվիրել իր գեղանկարներից մեկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում