Նորվիչը հեռացրեց գլխավոր մարզչին՝ ԱՊԼ-ում առաջին հաղթանակից հետո

Նորվիչը հեռացրեց գլխավոր մարզչին՝ ԱՊԼ-ում առաջին հաղթանակից հետո

45-ամյա գերմանացի մասնագետ Դանիել Ֆարկեն, որը գլխավորում էր «Նորվիչ Սիթին», պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտնում է Armsport-ը՝ հղում անելով անգլիական ակումբի պաշտոնական կայքին:

Բացի Ֆարկեից, ակումբից հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները՝ Էդի Ռիմերը, Քրիս Դոմոգալան և Քրիստոֆեր Ջոնը:

Նոյեմբերի 6-ին, «Նորվիչը» հյուրընկալվելիս հաղթեց «Բրենտֆորդին» (2-1), ինչն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում թիմի առաջին հաղթանակն էր:

Ֆարկեն 2017 թվականին է գլխավորել «Նորվիչը»:Գերմանացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականը: Մասնագետը երկու անգամ «Նորվիչին» Չեմպիոնշիփից դուրս է բերել Անգլիայի Պրեմիեր-լիգա:

«Նորվիչը» 11 խաղից հետո 5 միավոր են վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականն են զբաղեցնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում