Թուրք ուժայինները Մուշում քուրդ զինյալներին պատկանող թաքստոց են հայտնաբերել

Թուրք ուժայինները դեկտեմբերի 2-4-ը օդուժի աջակցությամբ լայնածավալ ռազմական օպերացիա են իրականացրել երկրի հարավարևելյան Մուշ նահանգի Շենյայլա շրջանում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի զինատեսակներ ու այլ պարագաներ։
Գործողությունն իրականացնող անձնակազմում ընդգրկված են եղել հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցել է 806 ուժային:
Կարծիքներ