ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած պատգամավորական մանդատից:
Այս մասին վերջինս հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքս ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն գոյություն ունի վարչություն, ես ենթարկվում եմ իմ վարչությանը։ Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ՝ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»,- ասել է նա:
Սիմոնյանը նշել է, որ ապագայի հետ կապված քննարկում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ իրեն քաղաքականության մեջ տեսնում է միայն Փաշինյանի թիմի հետ:


Կարծիքներ