ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը

Ազգային ժողովը այսօր շարունակել է հերթական նիստի աշխատանքները։ Խորհրդարանը քվեարկել և ընդունել է երեկ քննարկված նախագծերը։ Մինչ այդ երկրորդ ընթերցմամբ քննարկել է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։

Խոսքը սոցփաթեթի ուղղությունների ընդլայման մասին է։ Այս նախագծով սոցփաթեթից օգտվողները կկարողանան նաև վճարել ուսանողական վարկեր և օգտվել մարզական-առողջարանային կենտրոններից։ Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը՝ նշելով, որ ընդդիմության կողմից ներկայացված առաջարկները մերժվել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում