Ինտերնետ շահումով խաղի մասնակիցը հաշիվը համալրել կկարողանա միայն իրեն պատկանող բանկային հաշվից․ Ֆինանսների նախարար

Ինտերնետ շահումով խաղի մասնակիցը հաշիվը համալրել կկարողանա միայն իրեն պատկանող բանկային հաշվից․ Ֆինանսների նախարար

Ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային՝ քարտային հաշիվների միջոցով, արգելվելու է նաև տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումն ու ելքագրումը կանխիկ եղանակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախագծի ընդունումը միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով է՛լ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը։ Այն խաղացողները, որոնք չունեն բանկային հաշիվներ կամ որոնց վրա կիրառված են արգելանքներ, հնարավորություն չեն ունենա մասնակցելու շահումով խաղերին»,-ասաց Ֆինանսների նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում