Ուելսի հետ խաղում դուբլի հեղինակ դարձավ նաև Սելարայանը

Ուելսի հետ խաղում դուբլի հեղինակ դարձավ նաև Սելարայանը

«Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող, Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրի խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։

Րոպեներ անց հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, խփելով իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։

Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականին առաջ մղեց Հրանտ Ռանոսը՝ հաշիվը դարձնելով 2։1։

66-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ Լեոն Ռանոսը և հաշիվը դարձրեց 3։1։ Քիչ անց տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն 75-րդ րոպեին Լուկաս Սելարայանը նորից գրավեց մրցակցի դարպասն ու դարձավ դուբլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում