Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի ցուցադրություն Ամստերդամում

Հուլիսի 14-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի «Eye Film Museum»-ում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրին նվիրված՝ «Aznavour, Le Regard de Charles» վավերագրական ֆիլմի նախադիտմանն, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ, տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։
Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ կողմից տարբեր տարիներին կատարված տեսաձայնագրությունների հիման վրա։
Հուլիսի 15-ից ֆիլմը ցուցադրվելու է Նիդեռլանդների կինոթատրոններում։
Կարծիքներ