Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոմինիկյան Հանրապետության հյուսիսարևմտյան մասում գտնվող Մոնտե Քրիստի նահանգի ափերի մոտ։ Այս մասին ասվում է սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սան Ֆերնանդո դե Մոնտե Քրիստի քաղաքից 20 կմ հյուսիս, որի բնակչությունը գերազանցում է 42 հազարը։ Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում