Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի հաղթող

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի հաղթող

Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալակիր է դարձել Էլմիրա Կարապետյանը։

Ատրճանակ ձևում Կարապետյանը 10 մետր 60 կրակոց կանանց պայքարում՝ վաստակելով 579 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ, վաստակել է 236,6 միավոր և դարձել աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։

Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին և կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում