Ուրախ եմ, որ 47 տարեկանում Գունկոն հասկացավ, որ թևեր ունի․ Եղիշե Մելիքյան

Ուրախ եմ, որ 47 տարեկանում Գունկոն հասկացավ, որ թևեր ունի․ Եղիշե Մելիքյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Նարվա Տրանս»  խաղից առաջ  կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանեց նաև լրագրողներից մեկի հարցին՝ ՉԼ որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ուրարտուի» ելույթի հետ կապված (երևանյան թիմը նվազագույն հաշվով պարտվեց բոսնիական «Զրինսկիին»)։ Գրում է Armsport.am-ը։

«Եկեք հումորով պատասխանեմ, քանի որ մենք տարբեր մակարդակի մարդիկ ենք։ Եթե ինքը մի քանի ամիս պահել է իր մեջ, ապա ես շուտ մոռացել եմ։ Ուրախ եմ, որ 47 տարեկանում Գունկոն հասկացավ, որ թևեր ունի։ Ինքն իր հարցազրույցներում ասում է, որ ունի թևեր։ Ես ողջունում եմ, այո, ինքն ունի թևեր։ Ինչ վերաբերում է խաղին, այո, դիտել եմ, բայց թիմն ունի իր մարզիչը ու ինքը կմեկնաբանի, իսկ մենք կլսենք»,-ասաց Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ընթացքում «Ուրարտուին»  պարտվելուց հետո Մելիքյանը հետխաղային ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ առաջնության ավարտին կկտրի Դմիտրի Գունկոյի թևերը, քանի որ ռուս մասնագետը, որի թիմը հաշվի մեջ առաջ էր խոշոր հաշվով, խաղի ընթացքում բարձրացրել էր թևերն ու իր թիմին մղում էր առաջ։ Առաջնության նախավերջին տուրում «Փյունիկին» հաղթելուց ու չեմպիոնությունը նվաճելուց հետո Գունկոն մոտեցել էր մրցակցի պահեստայինների նստարանին ու ի պատասխան Մելիքյանի՝ ցույց տվել թևերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում