Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայության կողմից․ Գրիգորյան

Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայության կողմից․ Գրիգորյան

Ապաշրջափակման հարցում 3 սկզբունք կա, որոնց մենք հետևում ենք՝ սուվերենություն, յուրիսդիկցիա, փոխադարձություն, դա հնարավոր է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային։ 

«Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից»,- հայտարարել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ ԼՂ ճգնաժամը, այսինքն Լաչինի միջանցքի ամբողջությամբ փակ լինելը մեծ մտահոգություններ է առաջացնում հայկական կողմում: 

«Մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ Նոյեմբերի 9-ի հայտարարությունները որեւէ ձեւ չի պահպանվում եւ նաեւ դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք միջազգային ներկայություն հրավիրել Լաչինի միջանցք եւ ԼՂ, որ էթնիկ զտման վտանգն այս պահին կա չեզոքացվի, կարծում ենք, որ միջազգային ներկայությունը կարող է այս վտանգը չեզոքացնել»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում