Հրդեհ «Երևան Ջէկ»-ի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք

Հրդեհ «Երևան Ջէկ»-ի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 26-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում՝ «Երևան Ջէկ»-ի տարածքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկ տարածք (մոտ 3 հա):

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում