Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական նավահանգիստները ականներից մաքրելու անհրաժեշտություն չկա

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական նավահանգիստները ականներից մաքրելու անհրաժեշտություն չկա

Հացահատիկի արտահանման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար ուկրաինական սևծովյան նավահանգիստների ամբողջական ականազերծման կարիք չկա, բավական է ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում  է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ ականազերծման կարիք չկա, լինելու է Համատեղ համակարգման կենտրոն, որտեղ կորոշվի նավերի անվտանգ ընթացքը:

Միաժամանակ Աքարն ասել է, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները, դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում