Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուրբաթ երեկոյան Լիվերպուլում երկկողմ բանակցություններ են անցկացրել, քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Լիվերպուլում հանդիպեցինք պետքարտուղար Բլինկենի հետ G7-ի [նախարարների հանդիպմանն ընդառաջ]՝ հանուն ժողովրդավարության հաջող գագաթնաժողովից հետո: Մենք քննարկեցինք Ուկրաինային աջակցությունը ռուսական ագրեսիայի պայմաններում, զարգացող երկրներում հուսալի և ազնիվ ներդրումների կարևորությունը և Իրանի միջուկային զենք ձեռք բերելու հարցը»,- գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը Twitter-ում ։
Կարծիքներ