Մեծավանը մարզադպրոց կունենա

Մեծավանը մարզադպրոց կունենա

Մեծավան համայնքում այս տարի սուբվենցիոն միջոցներով կմեկնարկեն 2 մասնաշենքից բաղկացած 360 քառ. մետր ընդհանուր մակերեսով մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Տեղեկացնում են Լոռու մարզպետարանից: Այս նախաձեռնությունը համայնքում տարբեր մարզաձևերի զարգացման նպատակ ունի:

Այսուհանդերձ, ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի ողջ բնակչությունը:

Ծրագրի իրականացման նպատակով բավականին լուրջ ներդրում կկատարվի. նախահաշվային արժեքը կազմում է 85 մլն 135 հազար դրամ, որից 51 մլն 78 հազար դրամը համայնքային ներդրումն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում