Հայաստանի Պրեմիեր լիգա. ԲԿՄԱ-ն հաղթեց «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգա. ԲԿՄԱ-ն հաղթեց «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արարատը» ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն ավարտեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Բանակայինների կազմում հաշիվը 23-րդ րոպեին բացեց Էրիկ Սիմոնյանը։ Հյուրերի 2-րդ գոլը հանդիպման վերջնամասում՝ 90+4-րդ րոպեին, խփեց Միսակ Հակոբյանը։

ԲԿՄԱ-ն 3-րդ հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում և 9 միավորով 2-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև «Նոան», որը 3-րդն է։

«Արարատը» 7 միավորով 6-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում