Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ փակ կլինեն

Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ փակ կլինեն

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում