Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշումը լրամշակման կարիք ունի․ Զաս

Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշումը լրամշակման կարիք ունի․ Զաս

Երևանում այսօր ընթացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկման առանցքում երկու փաստաթուղթ է եղել: Դրանցից մեկը Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրների ղեկավարների որոշումն է:

Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, համաձայնեցված, որոշված է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը, սակայն մի շարք առումներով փաստաթուղթը լրամշակելու կարիք կա, որից հետո այն կներկայացվի երկրների ղեկավարների ստորագրմանը»,- նշել է Զասը։

Քննարկված երկրորդ փաստաթուղթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն է, որը նույնպես համաձայնեցվել է, սակայն, այսօր կայացած քննարկման արդյունքում, որոշվել է մի քանի խմբագրում անել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում