Իտալիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հյուսիսում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլոնիա քաղաքից 37 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 366 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում