Բորելը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու ԵՄ-ի մտադրության մասին

Բորելը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու ԵՄ-ի մտադրության մասին

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ ուղարկելով։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 22-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը

«Ուկրաինայի պաշտպանության հաջողությունը կախված է ոչ միայն մարդկանցից, այլև զինամթերքի և զենքի մատակարարումից, ուստի ռազմական օգնությունը պետք է շարունակվի, ուժեղանա և ընդլայնվի, մարտի դաշում ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր կխաղան իրենց դերը: Դա չափազանց անհրաժեշտ է»,-շեշտել է նա:

Բոլերի խոսքով՝ Եվրամիությունն ավարտել է 15 հազար ուկրաինացի զինվորների վերապատրաստումը, ևս 15 հազարը կվերապատրաստվեն մինչև տարեվերջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում