Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել

Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացել, որ Ազատի ջրամբարի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ք.)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում