Բայդենը ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Սի Ցզինպինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ ակնկալում է այս շաբաթ հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
«Դրանք իմ ակնկալիքներն են, բայց երբ ամեն ինչ համաձայնեցվի, կտեղեկացնեմ»,- ասաց նա՝ պատասխանելով հարակից հարցին։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն աշխատում է երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի կազմակերպման վրա։ Ավելի ուշ Բայդենը լրագրողներին հաստատել է, որ ակնկալում է մոտ ապագայում խոսել Չինաստանի առաջնորդի հետ։
Կարծիքներ