19-ամյա երիտասարդը Վանաձորում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել. նրան ձերբակալել են

19-ամյա երիտասարդը Վանաձորում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել. նրան ձերբակալել են

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի երիտասարդ Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցներով տարբեր փաթեթներ է տեղադրում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա մի վանաձորցի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 58 փաթեթ, որոնցում առկա են եղել շոկո և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում