ԱԱՏՄ ղեկավարը աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում

ԱԱՏՄ ղեկավարը աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմին։ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին։

Այնուհետև արտագնա նիստ է տեղի ունեցել Հյուսիսային տարածքային կենտրոնի Վանաձոր քաղաքի գրասենյակում՝ Հակոբ Ավագյանի գլխավորությամբ և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, արծարծվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ թեմաներ։
Տրվել են հանձնարարականներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում