Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով տասներկու մարդ է զոհվել

Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով տասներկու մարդ է զոհվել

Առնվազն տասներկու մարդ է զոհվել Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է մի խումբ աշխարհազորայինների, որոնք գրոհայինների դեմ պայքարում իշխանությունների կողմից են, հաղորդում է Tolo News- ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը ուրբաթ օրը ոչ միտումնավոր «հարված են հասցրել յուրայիններին» հյուսիսարևելյան Բադախշան նահանգում, հայտնում են աղբյուրները: Զոհվածների մեջ է աշխարհազորայինների հրամանատարը:

Նահանգային աղբյուրները հայտնել են, որ միջադեպի հետևանքով անհետ կորել է ութ մարդ: Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել միջադեպը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում