ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետին

ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

«Եվրոպական միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք նախաձեռնել, քանի որ հիմքում փոխվստահության և գործընկերային հարաբերություններ են: Եվ այն բոլոր ձեռքբերումները, որ կան այսօր կրթական համակարգում, գիտության ոլորտում, մշակութային և երիտասարդական ծրագրերի իրականացմամբ, համատեղ աշխատանքների արդյունք են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:

Նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը, որի լուծման ուղղությամբ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ փաստահավաք առաքելություն իրականացնող պատվիրակություն ուղարկելու նպատակով:

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի հետ է եղել ամենադժվար օրերին՝ համավարակից մինչև պատերազմ․ «Անկախ Ձեր կարգավիճակից, մենք միշտ ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում: Դուք մեզ հետ եք եղել մեր ամենադժվար օրերին. Հույս ունենք, որ կգաք մեզ հետ կիսելու նաև մեր լավ օրերը»,- խոսքը եզրափակել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում