Հուլիսի 16-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները կիբերանվտանգության հարցերով հանդիպում կունենան

Հուլիսի 16-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները կիբերանվտանգության հարցերով հանդիպում կունենան

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել հուլիսի 16-ին`քննարկելու կիբերանվտանգության խնդիրները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ՝ Դելավեր ուղևորվելուց առաջ:

Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները շարունակել են իրենց երկխոսությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության թեմայով։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպիսի հետևանքներ են սպասվում Ռուսաստանին, եթե երկրի ղեկավարությունը չակտիվանա կիբերհանցագործություններին դիմակայելու հարցում։

«Մենք ստեղծել ենք համատեղ կոմիտե, որը հանդիպում կունենա հուլիսի 16-ին»,-ասել է  Բայդենը՝ համագործակցության հարցում վստահություն հայտնելով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում