Ինձ լավ եմ զգում. ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է

Ինձ լավ եմ զգում. ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է

ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին Հայաստանն արդեն հանձնել է Ադրբեջանին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Առողջությունս նորմալ է, ինձ լավ եմ զգում, շատ ուրախ եմ հայրենիք վերադառնալու համար»,- լրագրողներին և իրեն դիմավորողներին ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում