Սոչիում արտակարգ դրություն է. աննախադեպ անձրևն ու վարարած ջուրը քշել են մեքենաներ, վնասել՝ փողոցներ, տներ

Սոչիի իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարել ամբողջ քաղաքում՝ այս գիշեր գրանցված եղանակային սարսափելի պայմաններից հետո։ Այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
«Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել, սա մեզ ուժեր տեղակայելու ևս մեկ գործիք է տալիս, տուժածներին օգնության կարգի արագ ձևավորման մեխանիզմ: Վերջին երեք օրերի տարերքը ավերածություններ է թողել քաղաքի բոլոր թաղամասերում։ Իրավիճակը շատ լուրջ է, ամենից շատ տուժել է Կենտրոնական թաղամասը, Սոչիի նորագույն պատմության մեջ հանգստավայրի այս հատվածում այս մասշտաբի իրավիճակ դեռ չէր եղել»,- գրել է Կոպայգորոդսկին։
Մի քանի տասնյակ մարդու հրաշքով հաջողվել է փրկվել Սոչիի փողոցներում ջրային հոսանքներից տարերքի կատաղի ժամանակ, ասել է Կոպայգորոդսկին։
«Ցավոք, կա մահացած կին: Բայց կարող էին շատ ավելի շատ զոհեր լինել: Մի քանի տասնյակ մարդ փրկվել է փողոցներով անցած ջրի հոսքերից , որը քանդել է ամեն ինչ իր ճանապարհին: Փրկվածների թվում կան տասը երեխաներ», - հայտնել է Կոպայգորոդսկին:
Նա պարզաբանել է, որ մարդկանց փրկելը «փրկարարների հսկայական լավ համակարգված աշխատանքի, ինչպես նաև ժողովրդական հերոսների արիության հետևանք է»։
Քաղաքային իշխանությունները խոստացել են չմոռանալ բոլոր այն քաղաքացիներին, որոնք օգնել են տարերքից տուժած բնակիչներին:
Կարծիքներ