Թբիլիսիի ծայրամասում բռնկած խոշոր հրդեհը մարվել Է

Թբիլիսիի ծայրամասում բռնկած խոշոր հրդեհը մարվել Է

 

Հագուստի պահեստներում բռնկած հրդեհը, որոնք գտնվում են Թբիլիսիի Դուդուբիի շրջանի Տոռնիկե Էրիսթավի փողոցի վրա, հաջողվել Է մարել: Այդ մասին հաղորդել Է Արտակարգ իրադրությունների կառավարման ծառայությունը:

Ըստ ծառայության տվյալների, անվտանգության նկատառումներից ելնելով, հագուստի պահեստներին հարող տարածքից տարհանվել Է մինչեւ 150 մարդ: Վայրում աշխատել Է հրշեջների 12 բրիգադ:

«Առկա Է եղել հրդեհը մեծ տարածք ընդգրկելու վտանգ, սակայն ժամանակին հակազդելու արդյունքում հրդեհը լիկվիդացվել Է, իսկ հետո՝ ամբողջությամբ մարվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Մասնագետները հաշվում են հասցված վնասը: Կրակի մեկուսացմանը խոչընդոտում Էր սաստիկ քամին, որն արդեն մի քանի օր խնդիրներ Է ստեղծում Թբիլիսիի բնակիչների համար, հողորդել Է Sputnik-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում