Ինչ էլ արած լինի, միայն սա բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան. Հարությունյանը՝ Կարապետյանի խոսքի մասին

Ինչ էլ արած լինի, միայն սա բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան. Հարությունյանը՝ Կարապետյանի խոսքի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել:

«Նարեկ Կարապետյանն ասում է՝ ինձ հարցնում են, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ:

Գիտենք՝ կողմերին, այսինքն՝ իր պետությանը՝ Հայաստանին, և Ադրբեջանին կոչ է արել...նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Իր պետությանը, Կառլ:

Դրանից հետո ինչ էլ արած լինի, վերոգրյալը բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան, որովհետև հեչ շահեկան վիճակում չեք հայտնվի»,- գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում