Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն. հայ մարմնամարզիկները երրորդն են թիմային պայքարում

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն. հայ մարմնամարզիկները երրորդն են թիմային պայքարում

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Նրանք հանդես են գալիս Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Նշենք նաև, որ առանձին վարժություններում հայ մարմնամարզիկները եզրափակչի ուղեգիր են նվաճել: Մասնավորապես՝ Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգթափերի և օղակների վարժություններում: Նժույգթափերի վարժությունում եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Մամիկոն Խաչատրյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը եզրափակիչ է դուրս եկել ազատ վարժությունում:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են նաև հեծանվորդներ Անի Գյոզալյանը, Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը, լողորդներ Անահիտ Մուրադյանը և Սամվել Կարապետյանը, աթլետներ Սոֆիա Ջավախյանը, Վահե Արզումանյանը, ձյուդոիստներ Մհեր Օհանյանը, Ռազմիկ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Անդրեյ Անդրեյանը, Հայկ Դարբինյանը, Սեյրան Սարուխանյանը, Սյուզաննա Մանուկյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Մարիետա Բուչախչյանը:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը կտևի մինչև հուլիսի 29-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում