Մակրոնը նշել է Բելառուս-Լեհաստան սահմանին միգրանտների հոսքի կրճատումը

Մակրոնը նշել է Բելառուս-Լեհաստան սահմանին միգրանտների հոսքի կրճատումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի բարելավումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Իր կոմյունիկեում Ֆրանսիայի նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ-ի ձեռնարկած միջոցառումները և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կատարված աշխատանքը նվազեցրել են միգրանտների կազմակերպված հոսքերը և աջակցություն են ցուցաբերել սահմանին արգելափակված անձանց։

Ֆրանսիայի նախագահի վարչակազմը նշել է, որ Մակրոնը կոչ է արել իր ռուս գործընկերոջը շարունակել աշխատել այս ուղղությամբ՝ շփվելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում