Այսօր հանդիպել եմ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին. Ա. Խաչատրյան

Այսօր հանդիպել եմ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, խոսել ենք պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում եկեղեցու և հոգևոր դասի կարևոր դերակատարության մասին: Ինքս պատերազմի ընթացքում բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է հոգևորականը զինվորին հավասար պայքարել է մարտի դաշտում: Մեր հոգևոր այրերի սխրանքը գովեստի ու բարձր գնահատանքի է արժանի:
Մարզային, համայնքային իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի հետ համագործակցությունը միայն մեկ նպատակ ունի՝ նպաստել հոգևոր մշակույթի զարգացմանը և գործել՝ ի շահ Լոռու մարզի: Թեմի հետ միասին այս տարիների ընթացքում բազմաթիվ հաջողված նախաձեռնություններ ենք իրականացրել, որոնք միտված են եղել լոռեցիների բարեկեցությանը և հոգևոր արժեքների պահպանմանը: Վստահ եմ՝ այդ համագործակցությունը ամուր հիմքի վրա է, և այսուետ և՛ս պիտի շարունակենք գործել՝ հանուն մեկ, միասնական նպատակի:
Կարծիքներ