Վարչապետ դառնալու ամենամեծ շանսերն իմն են, բայց ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ. Աղազարյան

Վարչապետ դառնալու ամենամեծ շանսերն իմն են, բայց ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ. Աղազարյան

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հիմնած ՄԱՍԿ կուսակցությունում վարչապետի 7 թեկնածու են ունեցել։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Հովիկ Աղազարյանն ու շարունակել՝

«Որից մեկն իմ համեստ անձն էր»:

Հարցին՝ ավելի մեծ չէ՞ր իր շանսերը, նա ասել է, որ իր շանսերն ամենաբարձրն էին։

«Բայց ես տենց տղա չեմ, ապե՛ր, ուրիշ ձևի տղա եմ»,- ասել է նա

Ճշտող հարցին՝ «ուրիշ ձևի տղա»-ն ո՞րն է, Աղազարյանը պատասխանել է. «Ես ուրիշ ձևի տղա եմ, ուրիշ ձև եմ մտածում, դրա համար ինձ չեն առաջադրել, առաջադրել են պարոն Մարուքյանին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում