Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան

Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից կազմակերպված երթին և դրան մասնակցողների թվի մասին արված մեկնաբանություններին:

«Մեծ բարերար Կարապետյանները նաև որոշել են կրթել ազգին։

Որքան հասկանում եմ՝ նրանք Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որպեսզի նրանք մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել, բայց քանի որ մատերի հաշվել սովորեցնելը դա փոքր մարդկանց փեշակն է, մեծ բարերարներն էլ մեծ թվեր են սիրում, նրանք հատուկ երթ կազմակերպեցին, որպեսզի մեզ ցույց տան, որ մեր իմացած 4-6 հազարը, դա իրականում 80-100 հազարն է։

Իսկ ինչու՞ են դա անում ֆեյքերով, կհարցնեք դուք։ Շատ պարզ. իսկական բարերարը երբեք չի ուզում, որ իր դեմքը տեսնեն»,- գրել է Ալեքսանյանն ու հրապարակել մեկնաբանությունների տեսապատճեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում