Մեքսիկայի արևելքում գազի պայթյունից բնակելի շենք է ավերվել

Մեքսիկայի արեւելքում գտնվող Վերակրուս նահանգի Կորդոբա քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի բալոն է պայթել։ Հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Milenio թերթն իր կայքում:
Պայթյունից շենքն ամբողջությամբ ավերվել է։ Միջադեպի պատճառների մասին տեղեկություն դեռևս չի հրապարակվում։ Դեպքի վայր ժամանած բժիշկները տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Կարծիքներ