Ֆիլիպիններում Ռայ թայֆունի զոհերի թիվը հասել է 75-ի

Ֆիլիպիններում Ռայ թայֆունի զոհերի թիվը հասել է 75-ի

Խաղաղօվկիանոսյան Ռայ թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում առնվազն 75 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ հավաքագրված տվյալները վերջնական չեն կարող համարվել, քանի որ հաղորդակցության հետ կապված խնդիրների պատճառով մինչ օրս ոչ բոլոր տեղեկությունները են ստացվել։

Նախկինում տեղեկություն էր հրապարակվել 33 զոհի մասին։

Հոնկոնգի օդերևութաբանական աստղադիտարանը հինգշաբթի հաղորդել է, որ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում ձևավորվել է նոր թայֆուն՝ այս սեզոնում թվով 22-րդը, որը կոչվում է «Ռայ»:

Վիետնամի հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների ազգային կենտրոնի տվյալներով՝ կիրակի օրը կեսօրից հետո աղետի էպիկենտրոնը կգտնվի Բինդինգ նահանգի ջրերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում