Քենսինգթոնյան պալատի պարտեզում Ուիլյամն ու Հարրին բացեցին արքայադուստր Դիանայի արձանը

Քենսինգթոնյան պալատի պարտեզում Ուիլյամն ու Հարրին բացեցին արքայադուստր Դիանայի արձանը

Մեծ Բրիտանիայում հուլիսի 1-ին պաշտոնապես բացվել է արքայադուստր Դիանայի արձանը: Այն տեղի է ունեցել Ուելսի արքայադստեր 60-ամյակի օրը, գրում է ТСН-ն:

Քանդակի հեղինակը Իեն Ռենք Բրեդլին է, որն աշխատել է այդ նախագծի վրա 2017 թվականից: Արքայադստերը նա պատկերել է երիտասարդ և կենսուրախ, ինչպես խնդրել էին ընտանիքի անդամները: Մինչ արձանի բացումը բարեկարգվել է այգին, որտեղ այն գտնվում է: Տնկվել է ավելի քան 4000 ծառ, անմոռուկներ ու հոտավետ ոլոռներ:

Հայտնի է, որ դրանք արքայադստեր սիրելի ծաղիկներն էին: Արձանի բացման օրը Քեմբրիջի ու Սասսեքսի դուքսերն առաջին անգամ են հանդիպել բուռն սկանդալից հետո: Դիանայի երկրպագուները բազմաթիվ ծաղիկներ ու լուսանկարներ են բերել արձանի բացման օրը:

Աղբյուրը՝ այստեղ

.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում