Առնվազն 23 միգրանտ է մահացել Թունիսի ափերի մոտ նավաբեկության հետևանքով

Միջերկրական ծովով Լիբիայից Իտալիա հասնելու փորձի ժամանակ նավաբեկություն է տեղի ունեցել Թունիսի ափերի մոտ։ Նավը տեղափոխում էր միգրանտների, նրանցից առնվազն 23-ը մահացել են։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Թունիսի Կարմիր խաչի ներկայացուցիչը։
Նշվում է, որ Թունիսի ռազմածովային ուժերին հաջողվել է փրկել 70 միգրանտի։
Կարծիքներ