Հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

Հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է:
Այդ ամսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:
Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որն ամբողջ տարածքում միջինը կազմում է 49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ:
Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է:

 Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:

 Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C:

 Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +17...+21°C:

 Լոռու մարզում՝ +18...+20°C, Տավուշի մարզում՝ +20...+24°C:

 Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C, լեռնային շրջաններում` +18...+20°C:

 Սյունիքի հովտային շրջաններում +26...+29°C, նախալեռնային շրջաններում` +19...+21°C:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում