ՀՀԿ-ական թթվի քարը որոշել է սպառնալ. քեզ սկի քո շեֆը լուրջ չէր վերաբերվում, ա՛յ վեցնոց. Սիմոնյանը՝ Հակոբյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում պատասխանել է Միհրան Հակոբյանի հայտարարությանը՝ այն համարելով սպառնալիք:
«Ուրեմն էս ՀՀԿ-ական թթվի քարը որոշել է ինձ սպառնա, և իր փոքր յուղոտ ուղեղով ինչ-որ ասֆալտի տենդերի մասին է խոսում։
Ասֆալտի ստի մասին արդեն նույնիսկ խոսել չեմ ուզում. կգնաս, դատարանում կլրացնես մյուս ստախոսների ցանկը ու դատարանի որոշմամբ մի հատ էլ ներողություն կխնդրես ու կվճարես փոխհատուցում։
Հետո սկսում է սպառնալ ինձ, որ զրահապատ մեքենան քիչ է, տանկ է պետք, «Նեմեսիս» է լինելու, Արարատ Միրզոյանի աչքի թայը կորցնելու մասին կամ «Նյուրնբերգի» մասին է խոսում։
Գոնե դու, ա՛յ քաքլան, մի խոսի. քեզ սկի քո մերժված շեֆն էլ լուրջ չէր վերաբերվում։ Այ ՀՀԿ-ի երեկվա վեցնոց:
Ու հիշի, ինչքան էլ քո՝ մշտապես քրտնող ձեռքերով իմ անունը գրես կամ թքոտ-թլիկ շրթունքներով իմ անունը տաս, որ քեզ կարևորես, մեկ է՝ նույն փթիրն ես»,- գրել է Սիմոնյանը՝ տեղադրելով Հակոբյանի գրառման վերաբերյալ հրապարակման տեսապատճեն:
Նշենք՝ Հակոբյանն ավելի վաղ գրել է, թե Ալեն Սիմոնյան վախենում է, որ կարող են սպանություններ լինեն, ուստի ցանկանում է զրահապատ ավտոմեքենայով երթևեկել:
«Կա չէ՞ վտանգ, որ եթե Միրզոյան Արարատը աչքի թայը կորցնելով՝ ժամանակավոր սպրդեց, իր բախտն այդքան էլ կարող է չբերել:
Երբ 2005-ին Բեյրութում պայթեցրեցին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ավտոշարասյունը (շատերը նրան մեղադրում էին համաարաբական շահերի դավաճանության համար), պարզվեց, որ պայթուցիկը ճանապարհի տակ տեղադրված էր եղել վաղուց՝ դեռևս այդ ճանապարհի ասֆալտապատման ժամանակ:
Ասել կուզի՝ երբ Ալենն իր եղբոր հետ ասֆալտի տենդերներ է լափում, օգտակար կլինի, որ նաև ուշադիր լինի, թե ինչ են ասֆալտապատում»,- գրել է Հակոբյանը:
Կարծիքներ