ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Կրոսին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Կրոսին

Կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հաղորդում է goal.com-ը:

Գերմանացու պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, սակայն հաջորդ տարի ֆուտբոլիստի գործակալը պատրաստ է լսել հետաքրքրված ակումբների առաջարկները։

ՊՍԺ-ն ցանկանում է Կրոոսին ձեռք բերել, քանի որ  ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը:

Այնուամենայնիվ, փարիզցիները ստիպված կլինեն դիմակայել «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» մրցակցությանը, որոնք նույնպես հետաքրքրված են խաղացողով:

Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 7 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում