Յուքոմը շարունակում է հեռարձակել Հայաստանում օրենքով արգելված Սոլովյովի հաղորդումները

Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ, հակահայաստանյան քարոզչության համար ՀՀ տարածքում արգելափակվել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը։
Սակայն ուշագրավ է, որ Ucom շարժական ու ֆիքսված կապի ծառայություներ մատուցղող ընկերությունն իր բաժանորդների համար նախօրեին ցուցադրել է «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդումը
РТР Россия և Россия24 ալիքներով:
Փաստորեն այս կերպ Ucom ընկերությունը կամ իրեն վեր է դասում պետությունից, կամ գործելով Հայաստանի տարածքում աշխատում է պետության դեմ՝ Սոլովյովի հակահայաստանյան քարոզչությունը տարածելով
Կարծիքներ