Պատվաստանյութային ազգայնականություն․ ԱՀԿ-ն կոչ է անում հետաձգել դեռահասների պատվաստումը՝ հօգուտ աղքատ երկրների տարեցների

Պատվաստանյութային ազգայնականություն․ ԱՀԿ-ն կոչ է անում հետաձգել դեռահասների պատվաստումը՝ հօգուտ աղքատ երկրների տարեցների

Վարակելիության բարձր մակարդակ ունեցող կորոնավիրուսային նոր շտամները հաղթում են պատվաստանյութերի հետ մրցույթում՝ դրանց բաշխման հարցում աշխարհում հավասարության բացակայության պատճառով։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ շատ երկրներում հիվանդացության կտրուկ աճը կապված է պատաստանյութերի անհավասար բաշխման և մշտապես մուտացվող վիրուսի հետ։

Գեբրեյեսուսը նշել է, որ պատվաստանյութային ազգայնականությունը վիրուսի դեմ հանրային առողջապահության բարոյապես չարդարացված և անարդյունավետ ռազմավարություն է։ Նրա խոսքով՝ իրավիճակը սպառնում է պանդեմիայի առաջացրած ճգնաժամից համաշխարհային տնտեսության վերականգնմանը։

ԱՀԿ-ն կոչ է արել հարուստ երկրներին ժամանկավորապես հրաժարվել դեռահասների պատվաստումից և պատվաստանյութերը տրամադրել աղքատ երկրների տարեցներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում